Logo

Ֆեռանի հեթ-տրիկը. «Բարսելոնան» գոլառատ խաղում հաղթեց «Բետիսին»

23:30 / 06.12.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվեց անդալուզական «Բետիսին» և 5-3 հաշվով կամային հաղթանակ տարավ:

Հեթ-տրիկ գրանցեց Ֆեռան Տոռեսը: Գործող չեմպիոնի կազմում նաև մեկական գոլ խփեցին Ռունի Բարդագժին և Լամին Յամալը:

Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 40 միավորով առաջատարն է, 4 միավորով է առաջ Մադրիդի «Ռեալից», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Բետիսը» 24 միավորով 5-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 15-րդ տուր

«Բետիս» - «Բարսելոնա»` 3-5

Անտոնի, 6, Դիեգո Լյորենտե, 85, Կուչո Էռնանդես, 90 (11մ) - Ֆեռան Տոռես, 11, 13, 40, Ռունի Բարդագժի, 31, Լամին Յամալ, 59 (11մ)

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner